«Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները» Չավուշօղլուն՝ Լավրովին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի իր գործընկերներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Թուրքիայի ԱԳՆ-ից տեղեկացրել են, որ հեռախոսազրույցների թեման եղել է ռուս-ուկրաինական լարվածության համատեքստում տեղի ունեցող զարգացումները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Չավուշօղլուն Լավրովի հետ զրույցում անդրադարձել է խնդիրը լուծելու հարցում դիվանագիտական նախաձեռնությունների կարևորությանը և այդ համատեքստում ևս մեկ անգամ հայտնել է Թուրքիայի պատրաստակամությունը Ռուսաստանի ու Ուկրաինայի հանդիպումները հյուրընկալելու առումով: Հաղորդվել է, որ Լավրովն էլ հաստատել է մարտի 11-13-ին անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին և այդ օրերին նախատեսվող Աստանայի ֆորմատի (Սիրիայի հիմնախնդրով) ԱԳ նախարարների հանդիպմանը իր մասնակցությունը:

Կուլեբայի հետ հեռախոսազրույցի ընթացքում նույնպես քննարկվել են ռուս-ուկրաինական լարվածությանն առնչվող զարգացումների հետ կապված հարցեր:

Տեսանյութեր

Լրահոս