
ԵԱՀԿ-ի նախագահը նշել է Լավրովի հետ հանդիպման հատուկ կարևորությունը

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների սկզբում նշել է այսօրվա հանդիպման հատուկ կարեւորությունը։
«Իմ այցը կապված է ներկայում ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահելու հետ: Այս այցն ուղեկցվում է լարված իրադրությամբ: Մեր այսօրվա հանդիպումը հատկապես կարեւոր է: Մեր առջեւ են բազմաթիվ հարցերի քննարկումները, որոնք կապված են ԵԱՀԿ-ի օրակարգի հետ»,-ասել է դիվանագետը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳՆ-ում, Մոսկվայում անցկացվող բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն հակամարտությունն Ուկրաինայի արեւելքում, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակեն ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության (ՀՄԱ) գործունեության շուրջ, որը կոչված է անկանխակալ կերպով հետեւել ինքնահռչակ Դոնբասի իրադրությանը եւ պաշտպանել մարդու եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պահպանումը երկրի ամբողջ տարածքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: