
Թուրքիան ու ԱՄԷ-ն 13 համատեղ փաստաթուղթ են ստորագրվել

Երկօրյա պաշտոնական այցով Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպել է ԱՄԷ-ի թագաժառանգ, արքայազն Մուհամադ իբն Զաիդ Ալ Նահայանի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հանդիպման ավարտին կողմերը ընդհանուր առմամբ 13 փաստաթուղթ են ստորագրել:
Դրանք են՝
Փոխըմբռնման հուշագիր առողջապահության և բժշկական գիտությունների բնագավառում համագործակցության մասին,
Փոխըմբռնման հուշագիր՝ կլիմայական փոփոխությունների դեմ գործողությունների ոլորտում համագործակցության մասին,
Փոխըմբռնման հուշագիր արդյունաբերության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին,
Փոխըմբռնման հուշագիր մշակութային ոլորտում համագործակցության մասին,
Փոխըմբռնման հուշագիր ցամաքային և ծովային բեռնափոխադրումների ոլորտներում համագործակցության մասին,
Փոխըմբռնման հուշագիր գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին,
Փոխըմբռնման հուշագիր երիտասարդության բնագավառում համագործակցություն մասին
Փոխըմբռնման հուշագիր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին,
Փոխըմբռնման հուշագիր, օդերևութաբանության ոլորտում համագործակցության մասին
Արխիվային ոլորտում համագործակցության մասին արձանագրություն
Լրատվամիջոցների և հաղորդակցության ոլորտներում համագործակցության արձանագրություն
Պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ժողովներ սկսելու վերաբերյալ մտադրությունների հուշագիր
Համապարփակ տնտեսական գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու մասին նախարարների համատեղ հայտարարություն:
Հիշեցնենք, որ 2021թ.-ի 21-ին Էրդողանն Անկարայում ընդունել էր Նահայանին։ Դա թագաժառանգի և ԱՄԷ ամենաազդեցիկ պետական գործչի առաջին այցն էր Թուրքիա 2012 թվականից ի վեր։