Քաբուլում տեղի է ունեցել բողոքի ակցիա աֆղանական ակտիվներն արգելափակելու՝ ԱՄՆ-ի որոշման դեմ
Քաբուլի հարյուրավոր բնակիչներ փետրվարի 15-ին կազմակերպել են բողոքի ցույց՝ Աֆղանստանի Կենտրոնական բանկի ակտիվների մեծ մասն ԱՄՆ-ում արգելափակելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի որոշման դեմ: Այդ մասին հաղորդել է աֆղանական Tolo News հեռուստաալիքը: «Դադարեցրե՛ք թշնամություն անել աֆղան ժողովրդի դեմ»,- մեջբերում է Aamaj News գործակալությունը դժգոհ աֆղանների կարգախոսը:
«ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պետք է վճարեն հազարավոր աֆղանների սպանության եւ Աֆղանստանի ավերման համար»,- գրված է հանրահավաքի մասնակիցների պլակատներից մեկում: Նրաք կոչ են արել արգելափակված փողը չօգտագործելու 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների զոհերի ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար՝ ընդգծելով, որ այդ իրադարձությունները «ոչ մի առանչությոն չունեն աֆղան ժողովրդի հետ»:
Բացի դանից, Asvaka գործակալության տվյալներով՝ Վաշինգտոնի վարչակազմի որոշման դեմ բողոքի խաղաղ ակտցիա է տեղի ունենում Ջելալաբադ քաղաքում (Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն): Նշվում է, որ երթին մասնակցում են այդ թվում ձեռնարկիչեր եւ արժույթի փոխանակման կետերի աշխատողներ: Փետրվարի 11-ին Բայդենն ստորագրել է հրամանագիր ԱՄՆ-ում Աֆղանստանի Կենտրոնական բանկի 7 միլիարդ դոլար ակտիվների արգելափակման մասին:
Ինչպես պարզաբանել է Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչը, Վաշինգտոնը կձգտի շուրջ 3,5 միլիարդ դոլար ուղղորդել աֆղան ժողովրդի կարիքների ապահովանը, սակայն սառեցված միջոցների կեսից ավելին կպահուստավորեն ահաբեկչական գործողությունների, այդ թվում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հարազատներին ԱՄՆ-ի դատարաններում հաուցված հայցերով փոխհատուցումների հնարավոր վճարման համար: Ըստ որում աֆղան ժողովրդին օգնության համար ֆինանսների հանձնման թույլատարությունը պետք է տա Նյու Յորքի դատարանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: