![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը
![](https://168.am/wp-content/uploads/2022/02/f620b5e5903f0e_620b5e5903f4d.jpg)
Փետրվարի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա կառավարության նիստը, որի ընթացքում ներքին հարցերից բացի կքննարկվեն արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հաղորդվում է, որ դրանց շարքում քննարկվելու է նաև այն հանգրվանը, որին հասել են հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում:
Այս թեմայից բացի քննարկվելու են ռուս-ուկրաինական լարվածությունը և դրա թուլացման համատեքստում Անկարայի նախաձեռնություններն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Թուրքիա: Քննարկվելու են նաև ԱՄԷ-ի հետ հարաբերությունները և Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգի այցը Թուրքիա, որը նախատեսվում է մարտ ամսին:
Նիստից հետո Էրդողանն ուղերձով կդիմի ժողովրդին: