
Կարեն Խաչանովը հաջող է մեկնարկել Դոհայի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը մեկնարկեց Դոհայի մրցաշարում:
Դոհայի ATP-250 մրցաշարի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ, աշխարհի 51-րդ ռակետ Մակենզի Մակդոնալդսի հետ: 1 ժամ 27 րոպե ձգված մրցախաղից հետո Խաչանովը հաղթեց երկու սեթերից հետո` 7:6, 6:3 հաշվով:
Դոհայի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է մոտ 1 միլիոն դոլար:
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում: