
Իտալիայի արտգործնախարարը կայցելի Կիև

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն փետրվարի 15-ին կայցելի Կիև: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը թուլացնելու և ճգնաժամի դիվանագիտական լուծում փնտրելու Իտալիայի ջանքերի շրջանակում արտգործնախարար Լուիջի Դի Մայոն կմեկնի Կիև»,-ասված է ԱԳՆ-ի տարածած հայտարարությունում:
Նշվում է, որ Դի Մայոն կվերահաստատի Իտալիայի լիակատար աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը` սերտ համակարգմամբ ԵՄ գործընկերների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: