Բաժիններ՝

Ուկրաինայում չեն քննարկում օդային տարածքը փակելու հարցը

Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել է, որ օդային տարածքի և նավահանգիստների փակման հարցը այսօր չի քննարկվում, և լրատվամիջոցներին կոչ է արել խուճապ չտարածել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այն խոսակցությունները, որ այսօր պետք է որոշումներ կայացվեին մեր օդային տարածքը, որոշ ծովային նավահանգիստներ փակելու մասին, իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակը վերահսկելի է մեր կողմից: Մենք մեր երկինքը չենք փակում»,- ասել է նա:

Դանիլովը հավելել է, որ որոշ ավիաընկերությունների որոշումը կապված է MH17 չվերթի կործանման հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28