
Բլինկենը հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որի ընթացքում նա ԱՄՆ-ի համար անհապաղ առաջնահերթություն է համարել ճգնաժամի թուլացմանն ուղղված ջանքերին աջակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քարտուղարն ընդգծել է, որ թեև ԱՄՆ-ի համար անմիջական առաջնահերթությունը իրավիճակի դեէսկալացիային ուղղված ջանքերին աջակցելն է, բայց Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա կստանա արագ, համակարգված և ուժեղ պատասխան:
Բլինկենը նաև հավաստիացրել է Կուլեբային, որ ԱՄՆ-ն և նրա գործընկերները աջակցություն կտրամադրեն Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ներառյալ՝ տնտեսական և ֆինանսական կայունության հարցերում։