Բաժիններ՝

Գերմանիան ուսումնասիրում է սպառազինությունների մատակարարման Ուկրաինայի հարցումները. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտնել է, որ Բեռլինն ուսումնասիրում է Ուկրաինայի առանձին հարցումները զենքի մատակարարման առնչությամբ: Գերմանիայի կանցլերն այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: Նա ավելացրել է, որ վերլուծությունից հետո կհայտնի իր որոշման մասին:

«Դուք գիտեք զենքի արտահանման գերմանական օրենսդրությունը ճգնաժամային շրջանների վերաբերյալ: Ես նշել եմ, որ մենք արդեն մեծ օգնություն ենք ցուցաբերել: Ցանկանում եմ կրկնել՝ Գերմանիան ամենաշատ ֆինանսական օգնությունն է տրամադրում Ուկրաինային, և մենք կշարունակենք դա անել»,-ասել է Շոլցը:

Ուկրաինան վերջին շրջանում Գերմանիայից ակնկալում է զենքի մատակարարում: Գերմանիան հրաժարվում է տրամադրել՝ հղում կատարելով այն իրավական կարգավորումներին, որ կառավարությունն օրենքով չի կարող հավանության արժանացնել ճգնաժամային շրջաններին մահաբեր զենքի մատակարարումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս