«Ո՞նց եք, Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում ու ԵՄ -ում տեսնողներ»․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Էս արեւմտյան պաշտոնյաները շատ «դեմք» են է։

Խեղճ ուկրաինացիներին ռուսների հետ «հագցրեցին», իսկ հիմա էլ ասում էն՝ Ուկրաինայի անդամության հարցը NATO-ին ակտուալ չէ։

Բա էդ մարդկանց տարիներ շարունակ ինչու՞ էիք հույս տալիս։

Գազը թանկացավ, Ղրիմը կորցրեցին, Դոնեցկն ու Լուգանսկը փաստացի կորցրել են, հիմա էլ ՝ թե NATO -ում ձեզ սպասող չկա։

Հիմա էլ իրենց քաղաքացիներին հրահանգել են Կիեւը լքեն։
Արեւմուտքին ուժեղ Ուկրաինա ամենեւին պետք չէր, նրանց պետք էր եւս մեկ «հակառուսականության» օջախ։

Մավրն արեց իր գործը, նա կարող է հեռանալ։

Հ.Գ. Ո՞նց եք, Հայաստանի ապագան ՆԱՏՕ-ում ու ԵՄ -ում տեսնողներ»։

Տեսանյութեր

Լրահոս