
Զելենսկին արտերկիր մեկնած պատգամավորներին հորդորել է վերադառնալ Ուկրաինա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադայի արտերկիր մեկնած պատգամավորներին կոչ է արել 24 ժամվա ընթացքում վերադառնալ Ուկրաինա։ Հայտնում է «ՌԻԱ- Նովոստի »-ն:
«Ես անձամբ իմ անունից կխնդրեի, որ 24 ժամվա ընթացքում վերադառնան: Կարծում եմ, որ նրանք պետք է դա անեն, այլապես մենք՝ բոլորս, պետք է լուրջ հետևություններ անենք և՛ որպես պետություն, և՛ որպես ղեկավարություն»,- ասել է Զելենսկին։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը չի հստակեցրել, թե որ կուսակցության պատգամավորներն են լքել Ուկրաինան։ Զելենսկին նշել է, որ իշխանությունները, այդ թվում՝ խորհրդարանը, պետք է իրենց օրինակով ուկրաինացի ժողովրդին միասնության ազդանշաններ տան։