Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն Կիևի խնդրանքով փետրվարի 15-ին հանդիպում կանցկացնի սահմանների իրադրության շուրջ

Լեհաստանը, որը նախագահում է ԵԱՀԿ-ում, փետրվարի 15-ին հանդիպում է նշանակել ռուսական զորքերի ակտիվությունը քննարկելու համար, որը խնդրել է գումարել Ուկրաինան: Այդ մասին ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը հաղորդել է Twitter-ում:

«Ուկրաինան դիմել է ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությանը՝ խնդրելով Ռուսաստանի եւ մյուս շահագրգիռ պետությունների հետ հանդիպում անցկացնել արտասովոր ռազմական ակտիվության կապակցությամբ: Հանդիպումը կգումարվի փետրվարի 15-ին՝ Վիեննայի փաստաթղթին համապատասխան»,-ասվում է Twitter-ում: Նման հանդիպում անցկացնելու խնդրանքի մասին փետրվարի 13-ին հաղորդել է Ուկրաինայի ԱԳ նախարարության ղեկավար Դմիտրի Կուլեբան: Կիեւը փետրվարի 11-ին հայտարարել է, որ պաշտոնապես կիրառել է վտանգը նվազեցնելու մեխանիզմ, որոնք նախատեսվում են Վիեննայի փաստաթղթի հատվածով:

Ինչպես այն ժամանակ ասել է Կուլեբան, Ուկրաինայի ԱԳՆ-ն Մոսկվայից խնդրել է՝ «մանրամասն պարզաբանումներ տալ այն շրջաններում ռազմական գործունեության վերաբերյալ, որոնք հարում են Ուկրաինայի տարածքին»: Վկայակոչելով Վիեննայի փաստաթղթի դրույթները, նա նշել է, որ Կիեւում 48 ժամվա ընթացքում ռուսական կողմից տեղեկատվություն են սպասում ռազմական գործողություններ անցկացնելու շրջանների մասին, դրանց ավարտվելու ժամկետների մասին եւ դրանց մասնակցող ստորաբաժանումների ու ռազմական տեխնիկայի մասին: Երկու օր անց Կուլեբան նշել է, որ այդ հարցի պատասխանը չի ստացվել:

Որպես հաջորդ քայլ Ուկրաինան խնդրել է հանդիպում գումարել Ռուսաստանի եւ Վիեննայի պայմանագրի բոլոր մասնակից պետությունների հետ՝ քննարկելու իրադրության սաստկացումը եւ ռուսական զորքերի տեղափոխումը Ուկրաինայի սահմանների մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս