Բաժիններ՝

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է փակուղու բացակայության մասին Վիեննայի միջուկային գործարքի շուրջ բանակցություններում

Վիեննայում միջուկային գործարքի շուրջ բանակցությունները փակուղի չեն մտել, կողմերը քննարկում են հանգուցային հարցերը: Փետրվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։

«Վիեննայում փակուղի չկա, բանակցությունները շարունակվում են, ինչպես եւ նախկինում,- ասել է նա: Երբ բանակցային գործընթացը հասնում է երկոսության պահի լուրջ թեմաների շուրջ, բանակցությունները դառնում են բարդ եւ հանդիպում են ոոշակի դադարեցումների»: Դիվանագետի խոսքով՝ «այն, ինչ այժմ տեղի է ունենում Վիեննայում, հանգուցային հարցերի քննարկում է»:

«Այսօր անհրաժեշտ է ընդունել քաղաքական որոշում: Թեհրանն այն ընդունեց շատ տարիներ առաջ, երբ մնաց միջուկային գործարքում, եւ այսօր մենք արեւմտյան կողմից սպասում ենք ներկայացված նախաձեռնությունների պատասխանին»,- հավելել է նա: Փետրվարի 13-ին Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին Twitter-ում գրել է, որ Վիեննայում համաձայնության հասնելու աշխատանքն ավելի բարդ է դառնում:

Փետրվարի 8-ին Վիեննայում ընդմիջումից հետո վերսկսվել է բանակցությունների ութերորդ փուլը՝ միջուկային գործարքը սկզբնական տեսքով վերականգնելու եւ ԱՄՆ-ին այդ բազմակողմ համաձայնագրին վերդարձնելու նպատակով: Աշխտանաքը տարվում է ինչպես Իրանի եւ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի եւ Ֆրանսիայի համատեղ հանձնաժողովի շրջանակներում, այնպես էլ ԱՄՆ-ի հետ առանձին կոնսուլտացիաների ձեւաչափով՝ առանց Թեհրանի մասնակցության, որն առայժմ պատրաստ չէ ամերիկյան կողմի հետ ուղղակի երկխոսության:

Բանագնացնեն արդեն պայմանավորվել են արագացնել համաձայնագրի նախագծի վա աշխատանքի գործընթացը: Ենթադրվում է, որ ութերորդ փուլը կարող է դառնալ վերջինը, քանի որ կոնսուլտացիաների մասնակիցները տրամադրված են աշխատաքն ավարտելու փետրվարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս