
ՌԴ-ի առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը բացասական է. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անվտանգության հարցով Ռուսաստանի Դաշնության առանցքային առաջարկների վերաբերյալ ԱՄՆ պատասխանը բացասական է:
«Մեզ ուղարկել են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պատասխանը: Մենք այդ պատասխանները ուշադիր ուսումնասիրել ենք միջգերատեսչական ձևաչափով՝ մեր գործընկերների հետ միասին: ԱՄՆ – ի պատասխանը մեզ առաջին հերթին հետաքրքրում է, քանի որ բոլորի համար պարզ է, թե ով է գլխավոր դերակատարն այդ հարցերի լուծման գործում», – ասել Լավրովը:
Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով ՝ Ռուսաստանի կողմից առաջ քաշված առանցքային խնդիրների շուրջ (ՆԱՏՕ-ի ընդլայնման անթույլատրելիությունը, հարվածային սպառազինությունների տեղակայման արգելքը և Եվրոպայում ռազմաքաղաքական կոնֆիգուրացիայի վերադարձը 1997 թվականի դիրքի) պատասխանը բացասական է:
«Մեզ,իհարկե, դա բավարարել չի կարող»,- հավելել է նախարարը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ – ի պատասխանի առաջին մասը Ռուսաստանին չի բավարարում, երկրորդը՝ ավելի կառուցողական է:
Լավրովը հավելել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պատրաստ են լուրջ բանակցություններ սկսել ՌԴ-ի հետ անվտանգության երաշխիքների որոշ բնագավառների շուրջ:
Նա հստակեցրել է, որ անվտանգության երաշխիքների հարցով ԱՄՆ-ի պատասխանի մի մասը համընկնում է այն առաջարկների հետ, որոնք ավելի վաղ հնչեցրել էր Մոսկվան: