ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են Մալիում իրադրության սրվելու մասին
Մալիում իրադրությունը սրվում է, երկրի իշխանությունները դեռ առ դեմ մնում են ահաբեկչական խմբավորումների հետ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը:
«Այժմ իրադրությունը դեռ սրվում է այդ թվում՝ Մալիում: Ֆրանսիացիները «Բարխան» գործողությունն ավարտում են, այդ ռազմակայաններից տարհանում են իրենց զինծառայողներին: «Տակուբա» եվրոպական գործողությունը նույնպես ոչ մի հեռանկար չունի, այն ձախողվում է: Մալիի իշխանություններին դեռ առ դեմ թողնում են խմբավորումների հետ»,-հայտարարել է նա՝ Դաշնային խորհրդում հանդես գալով «Միջազգային հանրակցությունը գլոբալ մարտահրավերների եւ սպառնալիքների դեմ պայքարում, ներառյալ սպառազինությունների նկատմամբ վերահսկողության համակարգի ճգնաժամը» կլոր սեղանի ընթացքում: 2014 թվականին Ֆրանսիան տարածաշրջանում սկսել է «Բարխան» հակաահաբեկչական գործողությունը: Այդ առաքելությանն աջակցում է G5 տարածաշրջանային կառույցը, որն ստեղծվել է այդ նույն տարում:
Գործողության նպատակը Սահարա-Սահելյան տարածաշրջանում (Նիգեր, Մարի, Բուրկինա-Ֆասո, Մավրիտանիա, Չադ) ահաբեկչության դեմ պայքարն է եւ իրադրության կայունացումը մինչեւ այն մակարդակ, երբ տեղական իշխանություններն իրենք կկարողանան ապահովել անվտանգությունը: 2021 թվականի ամռանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կփոխի Սահելում ռազմական ներկայության մոդելը. «Բարխան» գործողությունը նրա ներկայիս տեսքով կավարտվի, նրան փոխարինելու կգա միջազգային դաշինքը, որի մեջ կմտնեն տարածաշրջանի երկրները եւ մյուս գործընկերները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: