Բաժիններ՝

Շվարցենեգերի որդու լուսանկարը՝ Men’s Health ամսագրի շապիկին

Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերի և նրա տնային տնտեսուհու՝ Միլդրեդի որդի Ջոզեֆ Բաենան լուսանկարահանման է մասնակցել Men’s Health ամսագրի համար: Корреспондент-ի փոխանցմամբ՝ լուսանկարները վերջինս հրապարակել է իր ինստագրամյան էջում:

Ամսագրի շապիկին 24-ամյա Բաենան հայտնվել է սպիտակ շապիկով և կապույտ ջինսով՝ անձրևի տակ: Լուսանկարների հեղինակն է հայտնի լուսանկարիչ Էրիկ Ռեյ Դևիդսոնը:

«Ինչպիսի պատիվ և առավելություն է հայտնվել Men’s Health Magazine ամսագրի շապիկին: Մի մարդու համար, որն այդքան շատ է նվիրվում իր առողջությանն ու ֆիզիկական վիճակին, սա անհավանական նշաձող է: Հուսով եմ որ ձեզ դուր կգա հիանալի հոդվածը»,- գրել է Բաենան սոցցանցում:

Ինչպես հայտնի է, Ջոզեֆը վերջերս սկսել է նկարահանվել ֆիլմում: Նա ծնվել է դերասանի և տնային տնտեսուհու գաղտնի կապից, երբ Շվարցենեգերն ամուսնացած է եղել Մարիա Շրայվեր: Զույգը բաժանվել է, սակայն դերասանն ընդունել է որդուն և հայտնել նրա մասին Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնից հեռանալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս