«Երբ Սեյրան Օհանյանին հարցնում ենք, թե՝ դու ի՞նչ ես արել՝ որպես մինիստր, ասում է՝ Խաչատուրովն է մեղավոր». Անդրանիկ Քոչարյան
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասում էր, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՊՆ-ում իրենք ունեն վերլուծություն, բայց եթե այդ վերլուծությունը բավարար էր, ապա իրենք ինչո՞ւ էին Սեյրան Օհանյանին հինգ ժամ հարցաքննում։
«Ըստ Սեյրան Օհանյանի՝ բոլորը մեղավոր են, բացի իրենից, երբ իրեն հարցնում ենք, թե՝ դու ի՞նչ ես արել՝ որպես մինիստր, ասում է՝ Խաչատուրովն է մեղավոր, այդպես հո չէ՞։ Հարցից հարց է առաջացել, բա հետախուզության պետին ինչո՞ւ երկու անգամ հարցաքննեցինք։
Հիմա այսօր ընդդիմությունը հանդես եկավ ի՞ր դեմ, թե՞ հանձնաժողովի դեմ, դուք զգացի՞ք, որ այդ որոշումն իրենք չեն կայացրել, ես զգացի»,- նշեց Անդրանիկ Քոչարյան։
Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ Արցախի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդրանիկ նիստը, որից հետո Անդրանիկ Քոչարյանը և ՔՊ-ական այլ պատգամավորներ հանդես եկան մամուլի ասուլիսով։