Բաժիններ՝

Լոս Անջելես-Վաշինգտոն չվերթն արտակարգ վայրէջք է կատարել կռվարար ուղևորի պատճառով․ NYT

American Airlines ավիաընկերության Լոս Անջելեսից Վաշինգետոն 1775 չվերթն արտակարգ վայրէջք է կատարել Քանզաս Սիթի քաղաքի (Միսուրիի նահանգ) օդանավակայանում ինքնաթիռի կռվարար ուղեւորի պատճառով: Փետրվարի 13-ին այդ մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը։

Ինչպես հրատարակությանը պատմել են վկաները, դեբոշիրը փորձել է ներթափանցել անձնակազմի խցիկ, ինչպես նաեւ հիմնական ելքով հեռանալ սրահից: Ընկերությունում թերթին չեն հայտնել իրավիճակի մանրամասները կամ միջադեպի հնարավոր պատճառները:

American Airlines-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ անկարգ ուղեւորը վնասազերծվել է անձնակազմի կողմից, եւ ճշտել է, որ ընկերությունը աշխատում է չվերթի մյուս ուղեւորներին տեղավորել այլ չվերթում: Հետաքննությունների դաշնային բյուրոյում հայտարարել են, որ կասկածյալը ձերբակալված է: Գերատեսչությունում հետագա մեկնաբանություններից հրաժարվել են, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս