Բաժիններ՝

Կողոպուտ ավտոբուսում. ոստիկանները կանգառում տեսել են, փախչող անձին, հետապնդել ու բռնել են

Փետրվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում կողոպուտ էր եղել: Երեկոյան թիվ 258 երթուղու ավտոբուսում մի տղամարդ ուղևորուհիներից մեկի գրպանից բացահայտ հափշտակել էր բջջային հեռախոսը, իջել Ազատության պողոտայի կանգառներից մեկում ու փախել: Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները կանգառում տեսնելով կողոպուտ կատարած անձին փախչելիս՝ հետապնդել էին, բռնել ու կասկածանքով բերման ենթարկել բաժին:

Կասկածվողը, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչ է, փախչելիս Ազատության պողոտայում նետել էր հեռախոսը: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը:

Տարածքի զննությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28