Բաժիններ՝

Գյումրիում ուժգին երկրաշարժը բավականին երկար է տևել

168.am-ի Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ այս պահին քաղաքում հետցնցումներ են։

«1988թ. երկրաշարժը կրկին վերապրեցինք։ Մոտ 50 վայրկյան ուժգին ցնցեց։ Քաղաքում ահավոր խուճապ էր։ Մեքենաները սարսափելի մեծ արագությամբ էին ընթանում, քանի որ ովքեր տանը չէին, շտապում էին տուն` ընտանիքների մոտ»,-ասաց մեր աղբյուրը։

Վերջինս նկատեց` սեփական տների հատվածում ավելի հանգիստ էր, սակայն բազմաբնակարան շենքերի բնակիչները բոլորը դրսում էին։

«Այս պահին աստիճանաբար տներն են բարձրանում, բայց դեռ տագնապը կա»,-եզրափակեց մեր զրուցակիցը Գյումրիից։

Գյումրիում հոսանքազրկված թաղամասեր կան։ Բջջային կապը ընդհատումներով, բայց աշխատում է։ Փլուզման մասին տեղեկությունները չեն հաստատվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28