Կարանտինի ընթացքում տեսչական մարմինները խախտում հայտնաբերելու դեպքում տեղում կարող են կիրառել վարչական պատասխանատվություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից մշակվել և ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով հնարավորինս պարզեցվել են տեսչական մարմինների կողմից իրականացվող վարույթները։

Ըստ այդմ, եթե ստուգայցի արդյունքում խախտումներ են հայտնաբերվում և արձանագրվում, իսկ տնտեսավարողը այդ առումով առարկություն չի ներկայացնում, ապա վերահսկողություն իրականացնող համապատասխան տեսչական մարմնի պաշտոնատար անձը տեղում կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28