Կանանց բիաթլոնի արագավազքում հաղթեց Նորվեգիան ներկայացնող Մարտե Ռոյսելանդը
Պեկինում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարի մեջ մտան բիաթլոնի կանանց արագավազքի մասնակիցները: Կանանց 7,5 կմ սպրինտ ձևում 89 մարզիկների շարքում լավագույն արդյունքը գրանցեց Նորվեգիան ներկայացնող Մարտե Ռոյսելանդն, ով մրցատարածությունը հաղթահարեց 20:44.3 արդյունքով: Երկրորդը Շվեդիայից Էլվիրա Օյբերգն է: Նա գրանցեց 1:15.2 արդյունք: Երրորդ հորիզոնականում Իտալիայի ներկայացուցիչ Դորոտա Վիրերն է (21:21.5 արդյունք):
Սա Մարտե Ռոյսելանդի երկրորդ ոսկե մեդալն է Պեկինի խաղերում: Նա ևս մեկ մեդալ նվաճել էր էստաֆետային մրցավազքում: Նորվեգիան ներկայացնող մարզիկն աշխարհի 11-ակի չեմպիոն է: