
Պեկին-2022. Դահուկորդ Միքայել Միքայելյանը դասական ձևում 61-րդն է

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը վերջին մեկնարկն ունեցավ Օլիմպիական խաղերում:
Պեկինի 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի դահուկավազքի տղամարդկանց 15 կմ դասական ձևում 99 մարզիկների շարքում Միքայելյանը 61-րդն է: Նա մրցատարածությունը հաղթահարեց 43:09.1 արդյունքով:
Այս մրցատարածությունում Օլիմպիական խաղերի չեմպիոն դարձավ Ֆինլանդիայի ներկայացուցիչ Լիվո Նիսկանենը (37:54.8 արդյունք): Երկրորդը ՌԴ-ն ներկայացնող Ալեքսանդր Բոլշունովն է, իսկ եռյակը եզրափակում է Յոհաննես Կլայբոն:
Միքայելյանի համար Օլիմպիական խաղերն այսքանով ավարտված են: Նա փետրվարի 21-27-ը կմասնակցի աշխարհի երիտասարդների առաջնությանը, որտեղ մեծ ակնկալիքներ կան հայ մարզիկից: