Բաժիններ՝

Քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել․ օգնության են հասել փրկարարները

Փետրվարի 10-ին, ժամը 16։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին (Վ․ Օ․, ծնված 1965թ.) Կարճաղբյուր համայնքի մոտակայքից նավակով մտել է Սևանա լիճը և մառախուղի պատճառով մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատից և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մոտորանավակ։

Փրկարարները Սևանա լճում հայտնաբերել են քաղաքացի Վ․ Օ․-ին և ուղեկցել են ափ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28