Կալիֆոռնիայի իշխանությունները Tesla-ի նկատմամբ հայց են ներկայացրել
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները Tesla էլեկտրամոբիլներ արտադրողի դեմ հայց են ներկայացրել ձեռնարկություններից մեկում ռասայական խտրականության պատճառով: Այդ մասին, հաղորդել է տեղական KTVU FOX 2 հեռուստաալիքը: Կալիֆոռնիայի արդարացի աշխատանքի տեղավորման եւ կացարանի տրամադրման դեպարտամենտը (DFEH) դիմում է ներկայացրել Ալամիդի օկրուգի դատարան:
«Աշխատողներից հարյուրավոր գանգատներ ստանալուց հետո DFEH-ն այն բանի ապացույցներ է հայտնաբերել, որ Ֆրիմոնտում գտնվող Tesla-ի գործարանը իրենից ներկայացնում է ռասայական խտրականությամբ աշխատավայր, որտեղ սեւամորթ աշխատողները ռասայական հողի վրա ենթարկվում են վիրավորանքների եւ խտրականության՝ աշխատողներին առաջադրանքներ տալու, ձեռնարկությունում կարգապահության համար պատժելու, վարձատրության եւ ծառայության գծով առաջխաղացման ոլորտում, ինչն անբարենպաստ աշխատանքային միջավայր է ստեղծում»,-ասվում է դիմումի մեջ, որը մեջբերում է հեռուստաալիքը:
Բողոքի ամբողջական տեքստը կհայտնվի փետրվարի 10-ին, նշում է հեռուստաալիքը: Այնտեղ ավելի մանրամասնորեն կներկայացվի, թե ինչ ձեւով են խտրականության ենթարկվել ձեռնարկության սեւամորթ աշխատողները: Իր հերթին, նախքան հայցի մասին հաղորդագրությունների հայտնվելը, Tesla-ն թողարկել է իր հայտարարությունը: Ընկերությունը նշել է, որ Կալիֆոռնիայի իշխանությունները մտադիր են բողոք ներկայացնել «սիստեմատիկ ռասայական խտրականության եւ ճնշումների վերաբերյալ»:
Ինչպես պնդում են, Դեպարտամենտը երեք տարի հետաքննություն է անցկացրել եւ այդ ժամանակաշրջանում «ոչ մի անգամ անհանգստություն չի հայտնել» աշխատավայրի իրադրության մասին: Ընկերությունը հայցը համարել է «չհիմնավորված» եւ հայտարարել, որ հանդես է գալիս խտրականության դեմ: Նաեւ ավտոարտադրողը կալիֆոռնիական դեպարտամենտին մեղադրել է այն բանում, որ այն «կառուցողական համագործակցության» փոխարեն որոշել է բողոք ներկայացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: