Քիմ Քարդաշյանը գաղտնազերծել է Քանյե Ուեսթից հեռանալու պատճառը
Քիմ Քարդաշյանը հայտնել է, թե որն է եղել ռեփեր Քանյե Ուեսթից բաժանվելու պատճառը: Lenta.ru-ի փոպանցմամբ՝ այս մասին նա հայտնել է Vogue ամսագրին տված հարցազրույցում:
Քարդաշյանը խոստովանել է, որ վերջին տարիներին փոխվել են իր կյանքի առաջնահերթությունները, այդ իսկ պատճառով սկսել է ավելի շատ հոգ տանել իր սեփական հարմարավետության համար և որոշել է բաժանվել:
«Երկար ժամանակ ես անում էի այն ամենը, ինչ երջանկացնում էր ուրիշներին: Սակայն վերջին երկու տարում ես որոշեցի ինքս ինձ երջանկացնել»,- անկեղծացել է Քիմ Քարդաշյանը:
Նրա խոսքով՝ հենց դա էլ դարձել է Ուեսթի հետ իր տարաձայնությունների պատճառը:
«Եվ եթե դա նույնիսկ հանգեցրել է ապահարզանի, կարծում եմ, որ կարևոր է ազնիվ լինել ինքդ քեզ հետ, ինչն իսկապես երջանիկ է դարձնում քեզ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել էր 2014 թվականին:
2021 թվականի փետրվարին Քիմն ապահարզանի դիմում է ներկայացրել: