
Պիտեր Ջեքսոնը գլխավորել է ամենաբարձր վարձատրվող աստղերի Forbes-ի ցուցակը

Նորզելանդացի կինոռեժիսոր Պիտեր Ջեքսոնը մեկ օրացուցային տարվա ընթացքում վաստակել է 580 մլն ԱՄՆ դոլար՝ այդ ցուցանիշով առաջին տեղը գրավելով աշխարհում: Շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող ներկայացուցիչների ցուցակը փետրվարի 9-ին հրապարակել է Forbes պարբերականը:
«Մատանիների տիրակալը» եռագրության ռեժիսորը նոյեմբերի 10-ին հայտարարել էր 1.6 մլրդ ԱՄՆ դոլարով հատուկ էֆֆեկտների իր ստուդիայի՝ Weta Digital –ի վաճառքի մասին: այս գործարքը Ջեքսոնին Forbes-ի ցուցակի առաջատարն է դարձրել, ինչպես նաև նրան սարձրել է երրորդ միլիարդատեր ռեժիսորը՝ Սթիվեն Սփիլբերգից ու Ջորջ Լուկասից հետո:
Ցուցակում երկրորդ տեղը զբաղեցրել է ամերիկացի կատարող Բրյուս Սպրինգսթինը, ով վաստակել է 435 մլն ԱՄՆ դոլար: Երրորդ տեղում է ամերիկացի ռեփեր Ջեյ-Զին (340 մլն ԱՄՆ դոլար), չորրորդ տեղում՝ դերասան Դուեյն Ջոնսոնը (270 մլն ԱՄՆ դոլար), իսկ հնգյակը եզրափակում է Քանյե Ուեսթը (235 մլն ԱՄՆ դոլար):