
Արքայազն Չարլզը երկրորդ անգամ վարակվել է կորոնավիրուսով

Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի կորոնավիրուսի թեստը երկրորդ անգամ դրական արդյունք է ցույց տվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
73-ամյա արքայազնը պետք է մասնակցեր իր մոր՝ Եղիսաբեթ թագուհու գահակալության 70-ամյակին նվիրված միջոցառմանը, որին այլևս չի կարող մասնակցել: Նշվում է, որ նա ինքնամեկուսացել է:
Փետրվարի 9-ին արքայազնը մասնակցել է ընդունելության, նկարներից երևում է, որ նա զրուցել է այլ հյուրերի հետ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակի հետ:
Արքայազնը դեկտեմբերին հայտնել էր, որ ինքը և իր կինը՝ Կամիլան, ստացել են Covid-19-ի պատվաստանյութի խթանիչ դեղաչափերը: Նախորդ անգամ նրա թեստի արդյունքը դրական էր եղել 2020-ի մարտին: