«Տպավորություն ունեմ, որ Հայաստանը մի տեսակ առնականությունից զրկելու նպատակ կա». Կարինե Նալչաջյան

«Ցավոք, «դեմոկրատիա» հասկացությունը վաղուց աղավաղվել է: Այս ամերիկյան դեմոկրատիայի քողի տակ երկրներ են կործանվում, մասսայական ոճրագործություններ են տեղի ունենում, պետություններ են քանդվում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:

«Այսօր մեր հայրենակիցների մի խումբ բողոքի ակցիա էր իրականացնում ԵՄ գրասենյակի առջև. Գիտեք՝ ինչ, ես որևէ պատասխանի չեմ սպասում: Լինելու է «Ձայն բարբառո անապատի»: Հարցերը ճշգրիտ էին բարձրացվում. որտե՞ղ էր դեմոկրատական արժեքները, երբ Արցախում հիվանդանոց էր ռմբակոծվում, երբ ֆոսֆորային ռումբեր էին նետվում:

Ամբողջ աշխարհն այնպիսի ճգնաժամային իրավիճակի է հասել, որ դեմոկրատիա, մարդու իրավունքներ կոչվածը իրենց արդեն այնքան են վարկաբեկել, որ արդեն հնոտիներ են: Ի՞նչ է նշանակում՝ կալանավորել դատավորին, որը, ասենք, արդարացի վճիռ է կայացնում, բայց ինչ-որ մեկի քիմքին հարմար չէ: Այսպիսի տպավորություն ունեմ, որ կա նպատակ՝ Հայաստանը մի տեսակ առնականությունից զրկել: Այն տղամարդիկ, ովքեր ի զորու են կանգնել, թիկունք-թիկունքի տալ և պաշտպանել երկիրն այս խայտառակ ստորացումներից և ոտնձգություններից,  միանգամից ազատազրկվում են, լռեցվում ամենակոպիտ միջոցներով»,- նշեց հոգեբանը:

Կարինե Նալչաջյանն ընդգծեց՝ բացարձակ ճիշտ չէ իջեցնել ազգային հավաքական ինքնագնահատականը:

«Տիղմը դուրս է եկել ջրի երես, և մենք նաև տեսնում ենք, թե որտե՞ղ են մաքուր մնացած բջիջները: Ովքե՞ր են այն արժեքների կրողները, որոնք չեն դնում պայքարի դրոշը»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս