
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում․ կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan. com

Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում բախվել են ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, ևս մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Ford Transit-ը վրացական համարանիշներով է: