Բաժիններ՝

Մահվան ելքով վթարի մեղադրանքով հետախուզվողին տեղափոխել են Հայաստան

Փետրվարի 6-ին ոստիկանության ՔՈԳ վարչության օպերատիվ խմբի կողմից Տաշքենդ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 59-ամյա Ջորջ Գ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 31-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ջորջ Գ.-ն փոխանցվել է ոստիկանության Թալինի բաժնի ծառայողներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28