ԱՀԱԶԱՆԳ. Նարեկ Մանթաշյանի կյանքին վտանգ է սպառնում
«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչոււբաևը:
«ԱՀԱԶԱՆԳ
Այսօր Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նարեկ Մանթաշյանը ունի շաքարային դիաբետ, որը այսօր հասել է մահացու 27 նիշի: Խնդրի վերաբերյալ պարոն Մանթաշյանը փորձել է տեղյակ պահել իր պաշտպաններին, բայց ԱԱԾ խայտառակ ապօրինության արդյունքով դա եղել է անհնարին, քանի որ ԱԱԾ-ն արգելել է Ն.Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա:
Այսօր պաշտպան Տաթևիկ Հակոբյանը որոշել էր հերթական անգամ այցելել Նարեկ Մանթաշյանին, սակայն ՔԿՀ-ում նրան տեղեկացրել էին, որ պարոն Մանթաշյանը հոսպիտալացվել է: Մենք փորձել ենք պարոն Մանթաշյանին գտնել տարբեր ԲԿ-ներում, սակայն՝ ապարդյուն: Եվ միայն րոպեներ առաջ ենք կարողացել գտնել պարոն Մանթաշյանին, երբ նրան բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են ՔԿՀ: Հայտնում ենք նաև, որ բուժօգնությունից հետո Ն.Մանթաշյանի «շաքարը իջել է» 20, ինչը ևս ծայրահեղ բարձր է:
Ն.Մանթաշյանի ինքնազգացողությունը ևս շարունակում էր մնալ ծանր:
Նշված խնդրի հետ կապված հրավիրում ենք ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ի և ԶԼՄ-ների ուշադրությունը»:
Նարեկ Մանթաշյանի պաշտպաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Տաթևիկ Հակոբյան: