
Բերման ենթարկված երիտասարդի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերվել
Հունվարի լույս 29-ի գիշերը ոստիկանության ՊԾ Երևանի գնդի ոստիկանները Մամիկոնյանց փողոցից, մեքենայով հանդերձ, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ 27-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ մոխրացած հետքերով ապակե գլանակ:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է:
Նշանակվել է փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում: