
Լոս Անջելեսի ՕԽ-ում բռնցքամարտ և ծանրամարտ մարզաձևերի առկայությունը հարցականի տակ է

Պեկինում աշխատանքներն է սկսել միջազգայինօլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 139–րդ գլխավոր համաժողովը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Օրակարգում ամենակարևորհարցերն են, քանզի նիստն անցկացվում է կրճատ ծրագրով: ՄՕԿ-ից պարզաբանում են, որմնացած խնդիրները կքննարկվեն մինչեւ տարեվերջ։
Սա պայմանավորված է նրանով, որ ՊեկինիՕլիմպիական խաղերն ընթանում են խիստ սահմանափակումների պայմաններում: Հավանությանէ արժանացել 2028թ. Լոս Անջելեսի ամառային մարզահանդեսի ծրագրում սքեյթբորդինգ, սյորֆինգ և սպորտային ժայռամագլցում մարզաձևերի ընդգրկման առաջարկը։ Այդ ձևերը իրենցնորամուտը նշել են Տոկիոյի խաղերում:
Բռնցքամարտը, ծանրամարտը և ժամանակակիցհնգամարտը պետք է համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին՝ իրենց տեղըպահպանելու համար։
Նստաշրջանի ընթացքում ներկայացվել է 2021թ. ՄՕԿ–ի ֆինանսական հաշվետվությունը: Կազմակերպության եկամուտը կազմել է 4,16 մլրդ դոլար, հասույթը՝ 843 մլն։
2020թ. եկամուտը կազմել է 623,8 մլն դոլար, ընդհանուր վնասը՝ 55 մլն դոլար։