Բաժիններ՝

Պուտինը հրամանագիր է ստորագրել Լև Տոլստոյի ծննդյան 200-ամյակը տոնելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել գրող Լեւ Տոլստոյի ծննդյան 200-ամյակը 2028 թվականին տոնելու մասին. փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում:

«Հաշվի առնելով Լ.Ն.Տոլստոյի բացառիկ ավանդը հայրենական եւ համաշխարհային մշակույթի բնագավառում եւ 2028 թվականին նրա ծննդյան 200-ամյակը լրանալու կապակցությամբ, որոշում եմ. ընդունել ՌԴ կառավարության առաջարկությունը 2028 թվականին Լ.Ն.Տոլստոյի ծննդյան 200-ամյակը տոնելու վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում:

Բացի այդ, ՌԴ կառավարությանը հանձնարարվել է վեցամսյա ժամկետում ստեղծել տոնակատարության անցկացման նախապատրաստման կազմկոմիտե եւ հաստատել դրա կազմը, ինչպես նաեւ մշակել եւ հաստատել հիմնական միջոցառումների պլանը: «Հանձնարարել պետական իշխանության մարմիններին, ՌԴ սուբյեկտներին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին՝ մասնակցություն ունենալ Լ.Ն.Տոլստոյի ծննդյան 200-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը»,-հավելվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28