Բաժիններ՝

Հայտնաբերվել են քիմիական թմրանյութ և մարիխուանա

Թմրամոլության և թմանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի հերթական դեպքը հունվարի 26-ին էր` ուժեղացված ծառայության շրջանակներում:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի և Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները համատեղ միջոցառման արդյունքում, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել Էջմիածնի Բաղրամյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ: Պարզվել է, որ բյուրեղանմանը՝ ՊՎՊ կոչվող քիմիական թմրանյութ է, մյուսը՝ մարիխուանա:

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28