Բաժիններ՝

«Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միակ թեկնածուն՝ ՇՊՀ քամահրական «ձեր մանգո» անվանողն է». Գագիկ Համբարյան

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միակ թեկնածուն՝ ՇՊՀ  քամահրական “ձեր մանգո” անվանողն է ։

ՇՊՀ ռեկտորի սպասվելիք ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել միայն մեկ մարդ՝ իմ և գործընկերոջս շնորհիվ ՇՊՀ ռեկտորի ԺՊ պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանն, ով ժամանակին քամահրական ձևով մեր բուհն անվանում էր “ձեր մանգո” և բացահայտ ցույց էր տալիս իր հակակրանքը մեր բուհի հանդեպ (այդ արտահայտությունն արել է բազմաթիվ մարդկանց մոտ)…

Այն, որ ՇՊՀ ռեկտոր դառնալու ցանկություն է հայտնել միայն մեկ մարդ, ում դատախազությունը մեղադրել է իր ֆիզիկ ընկերների հետ փաստաթղթեր կեղծելու մեջ, ո՛վ կեղծ դասաբաշխումներով՝ կես դրույք ծանրաբեռնվածության փոխարեն իրականում 0,25 դրույք ծանրաբեռնվածությունն է իրականցրել, բայց վճարվել է կես դրույքի համար՝ գրպանը դնելով չպարապած ծանրաբեռնվածության գումարները, ո՛վ մանկավարժական պրակտիկան չանցկացնելով լրացրել է պրակտիկանտների օրագրերը,ո՛վ բուհի բյուջեից հիմնականում իր անձնական շահերը շաշտպանելով միլիոնավոր դրամներ է վճարել փաստաբաններին և պարտված դատական գործերի համար, ո՛վ շարունակում է տխրահռչակ Սահակի քաղաքականությունը բուհում, ո՛վ բացահայտ թայֆաբազությամբ և հովանավորչությամբ է զբաղված…

Այս զավեշտալի վիճակի պատճառը՝ երկու տարի առաջ ռեկտորի երկու տապալված ընտրություններն էին, երբ ինչ-որ հեղափոխական “փողոցային” փոխնախարար իրեն թույլ էր տալիս գնահատականներ տալ դոկտոր-պրոֆեսորի կամ գիտթեկնածուի ներկայացրած ծրագրերին, ե՛րբ իրեն հմուտ գրագողության բացահայտող համարողը բացարձակ չտարբերելով իր կողմից ներկայացված հոդվածում առկա ակտիվ հղումները նույն դոկտոր-պրոֆեսորին մեղադրում էր գրագողության մեջ և մինչ օրս էլ չի ներկայացրել դրա ապացույցները, ե՛րբ իրենց մտավորական համարող և այս իշխանությունների կողմից ՇՊՀ հոգաբարձուների անդամության արժանացած որոշ “մտաՎՈՌականները” վախվորած ման էին գալիս դահլիճում և չճանաչելու էին տալիս այս իշխանություններին քննադատողներին, ե՛րբ բազմապրոֆիլ մի քայլիստ անգրագետ լուրջ դեմքով քննարկում էր ռեկտորի թեկնածուների ներկայացված ծրագրերը…

Երկու նախորդ խեղկատակ ընտրություններից հետո ինչ-որ մեկը մտածու՞մ էր, որ ՇՊՀ ռեկտորի համար այլ մարդիկ էլ են թեկնածություն դնելու… Իհարկե՝ ո՛չ…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս