Բաժիններ՝

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք

Ստեփանավանի քրեական հետախույզները հունվարի 24-ի երեկոյան Կուրթան գյուղի վերջնամասում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման ենթարկեցին Վանաձորի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենան: Մոտ 4 խմ բոխի և կաղնի տեսակի փայտանյութի ձեռքբերման համար վարորդն ու ուղևորը համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել:

Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ժամեր անց, գիշերվա երեքին մոտ, մի քանի խորանարդ մետր ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել նաև Կուրթան գյուղի հարակից «Արզաքան» անտառամասում: Այս դեպքում քրեական հետախույզները համագործակցել են բաժնի համայնքային ոստիկանների հետ: 33-ամյա կուրթանեցու հայտնածով՝ փայտանյութն իրենն է, անցած տարվա աշնանը բենզասղոցով հատել էր երկու հաճարենի:

Երկու դեպքով էլ նշանակվել են մասնագիտական ստուգումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս