Բաժիններ՝

Մխիթարյան, Մբապե, Պոգբա․ ո՞ր ֆուտբոլիստները ամռանը կդառնան ազատ գործակալներ

2022 թվականի առանձնահատկությունն այն է, որ շատ թոփ-ֆուտբոլիստների պայմանագրերն ավարտվում են ամռանը, հունվարից նրանք բոլորը կարող են բանակցել այլ ակումբների հետ, իսկ վեց ամիս անց հեռանալ որպես ազատ գործակալ։

Կիլիան Մբապե

Գերաստղին, անկասկած, դժվար ընտրություն է սպասվում: Մբապեին երկար ժամանակ հավակնում է Մադրիդի «Ռեալը». ESPN-ը վերջերս հայտնել է, որ ամռանը մադրիդցիները ցանկանում են ձեռք բերել ոչ միայն Կիլիանին, այլև Էրլինգ Հալանդին: Սակայն ՊՍԺ-ն նույնպես զգոն է. L’Équipe-ի տեղեկություններով՝ փարիզցիները դեռ հավատում են, որ կկարողանան երկարաձգել պայմանագիրը Մբապեի հետ, Կիլիանը դեռ բանավոր համաձայնության չի եկել «Ռեալի» հետ։ Ինսայդերները հակասական են (երբեմն նա հաստատ հեռանում է, հետո դեռ մտածում է), իսկ խաղացողի մայրը հոկտեմբերին ասաց, որ ՊՍԺ-ի հետ երկխոսությունը լավ է ընթանում։

Պոլ Պոգբա

Մինչ Պոլը վերականգնվում է ազդրի վնասվածքից, որը ստացել էր դեռևս նոյեմբերին, լրատվամիջոցները քննարկում են նրա ապագան: ESPN-ը վստահ է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պահել Պոգբային և կքննարկի ֆրանսիացու համար առաջարկները միայն այն դեպքում, եթե նա չցանկանա երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ Ասում էին, որ Պոգբային գնել ցանկանում է կատալոնական «Բարսելոնան»։

Պաուլո Դիբալա

«Յուվեի» և Դիբալայի միջև նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կասեցվել էին և պետք է շարունակվեն հիմա: Պաուլոյին տարեկան տրվում է 8,5 + 1,5 միլիոն եվրո, բայց կողմերի միջև դեռ համաձայնություն չկա։

Ֆրենկ Կեսսի

Ամռանը Կեսսին կարող է գնալ Մադրիդի «Ռեալ» կամ ՊՍԺ, քանի որ կիսապաշտպանի բանակցությունները «Միլանի» հետ փակուղի են մտել։ Նրանք համաձայնության չեն գալիս աշխատավարձերի հարցում՝ Ֆրենկը ցանկանում է տարեկան 9 միլիոն եվրո ստանալ, իսկ ակումբը տալիս է 6,5 միլիոն և բոնուսներ։

Ալեսիո Ռոմանյոլի

Չնայած պաշտպանի գործակալաը՝ Մինո Ռայոլան հրապարակայնորեն խոսել է «Յուվենթուս» հնարավոր տեղափոխության մասին, Ռոմանյոլին, ամենայն հավանականությամբ, կերկարաձգի պայմանագիրը «Միլանի» հետ, եթե նա կրճատի իր աշխատավարձը 5 միլիոն եվրոյից մինչև 3,5 միլիոն եվրո:

Անտոնիո Ռյուդիգեր

«Չելսիում» Ռուդիգերը վերածվել է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկին, և տրամաբանական է, որ հսկաները նրան ցանկանում են ամռանը։ Մրցավազքում են Մադրիդի «Ռեալը» (գլխավոր հավակնորդը), ՊՍԺ-ն և «Բավարիան»: Պաշտպանը դժվար թե մնա Լոնդոնում. ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն պնդում է, որ լոնդոցիները չեն կարողանում պայմանավորվել գերմանացու հետ աշխատավարձի շուրջ և արդեն փոխարինող են փնտրում։

Լորենցո Ինսինյե

«Նապոլիի» լեգենդը, ամենայն հավանականությամբ, կմեկնի MLS: Corriere dello Sport-ը պնդում է, որ Ինսինյեն պայմանագիր է կնքել «Տորոնտոյի» հետ՝ տարեկան մոտ 15 մլն եվրո աշխատավարձով։ Ակումբը կվճարի նրա տան, մեքենայի և թռիչքների համար։

Ուսման Դեմբելե

Դեմբելեն կլինի 2022 թվականի ամառվա հիմնական անվճար լոտերից մեկը։ Ուսմանը դեռ կարող է երկարաձգել պայմանագիրը «Բարսայի» հետ, բայց դրա համար կատալոնացիները պետք է բավարարեն նրա չափազանց մեծ ֆինանսական պահանջները: Catalunya Ràdio-ն մեջբերում է հետևյալ պահանջները՝ 30 միլիոն եվրո աշխատավարձ, 30 միլիոն բոնուս ստորագրման համար, 15 գործակալի միջնորդավճար: Բանակցությունները «Բարսայի» հետ հիմաշատ թեժ են, և եթե համաձայնություն ձեռք չբերվի, ֆրանսիացին առավելագույնը կանի լավ ակումբ գտեղափոխվելու համար: Դեմբելեն հավանաբար կվաճառվի ձմռանը։ Հավակնորդների թվում կան բազմաթիվ թոփ-ակումբներ, որոնք պատրաստ են գումար ծախսել Ուսմանի համար։

Անդրեա Բելոտտի

Հարձակվողը մտադիր չէ մնալ «Տորինոյում» և արդեն ընտրում է նոր վայր, որտեղ կմեկնի ազատ գործակալի կարգավիճակով։ Ա Սերիայի թոփ ակումբում հայտնվելու շանսեր կան. Calcio Mercato-ն գրում է «Միլանի» և «Նապոլիի»՝ հարձակվողի նկատմամբ հետաքրքրության մասին։ Խոսվում է նաև «Ինտերի» մասին։ Վերջին տարբերակը հնչեցրել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ալեքսանդր Լակազետ

Ֆրանսիացիով հետաքրքրված են «Յուվեն» ու «Ինտերը»։ «Արսենալի» հետ բանակցությունները դեռ բարդ են։ «Մեր գլխին ամպ է կախված, և ոչ մի տեղ չի գնում։ Առայժմ ոչինչ փոխել չենք կարող։ Մենք աշխատում ենք պարզել իրավիճակը մեզ համար, բայց յուրաքանչյուր պայմանագիր ունի իր նրբությունները, վերջնաժամկետներն ավարտվում են, և մենք փորձում ենք լուծել այդ հարցերը»,- ակումբում Լակազետի ապագայի մասին խոսել է Միկել Արտետան։

Ֆեդերիկո Բերնարդեսկի

«Յուվենտուսը» կարող է ձեռք բերել Բերնարդեսկիին աշխատավարձի 30%-ով կրճատման համար, ասել է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Բերնարդեսկին ցանկանում է վաստակել նույնքան գումար՝ տարեկան 4,2 մլն եվրո։ «Բարսելոնան» ուշադիր հետևում է իրավիճակին.

Նիկլաս Զյուլե

Զլուլեն հակված է հեռանալ «Բավարիայից». Ըստ Kicker-ի՝ Մյունխենում աշխատավարձի պահանջները չեն կատարվի։ Այժմ Նիկլասը ստանում է տարեկան 8 միլիոն եվրո, բայց նա ցանկանում է ավելի քան 10 միլիոն։Զյուլեով հետաքրքրված են տարբեր ակումբներ, այդ թվում՝ «Նյուքասլը»։

Ակսել Վիտցել

Ամենայն հավանականությամբ, Վիտցելը կլքի «Բորուսիան», կիսապաշտպանի գործակալն արդեն առաջարկել է նրան «Յուվեին»։ Ի թիվս այլ դիմորդների, նշվում է է նաև «Նյուքասլը». ըստ Tutto Juve-ի, շեյխերը Ակսելին առաջարկում են տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ (Դորտմունդում վճարում են 7):

Սեզար Ասպիլիկուետա

Ասպիլիկուետան նույնպես նոր ակումբ է փնտրում։ Լրագրող Ժերար Ռոմերոն ասել է, որ Սեզարը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն. նա ամռանը կմեկնի Կատալոնիա՝ գրեթե 33 տարեկանում:

Անդրեաս Քրիստենսեն

«Չելսին» ունի պաշտպանների մի ամբողջ ցուցակ, որոնց պայմանագրերն ավարտվում են ամռանը։ Լոնդոնցիների և Քրիստենսենի միջև բանակցությունները նույնպես վատ են անցել, և «Բարսելոնան» պատրաստվում է կրկին վերցնել դանիացուն:

Դենիս Զաքարիա

«Գլադբախն» արդեն հաստատել է, որ Զաքարիան չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Ֆաբրիցիո Ռոմանոն գրել է Դենիսի նկատմամբ «Բավարիայի», «Լիվերպուլի», «Բարսելոնայի» և «Յուվեի» հետաքրքրության մասին:

Մաթիաս Գինտեր

Այս կենտրոնական պաշտպանը նույնպես կհեռանա Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»․ այս մասին նույնպես պաշտոնապես հայտարարվեց։ Նիկոլո Շիրայի խոսքերով, Գինտերան ցանկանում է վերցնել «Ինտերը». նրանք արդեն նրան 4 տարվա պայմանագիր են առաջարկել երեք միլիոն եվրո աշխատավարձով։

Հենրիխ Մխիթարյան

Մխիթարյանն ոչ հաստատուն է խաղում Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ և Իտալիայում ասում են, որ նա պատրաստվում է ամռանը հեռանալ Հռոմից։ Ռուսաստանից Հերիխի նկատմամբ լուրջ հետաքրքրություն կա՝ գրել են «Սպարտակի», «Զենիթի» և «Կրասնոդարի» հետաքրքրության մասին։ «Матч ТВ»-ն մանրամասներ է ավելացրել. կիսապաշտպանն արդեն հրաժարվել է «Զենիթից» և «Կրասնոդարից», թեև Սերգեյ Գալիցկին անձամբ է զանգահարել նրան։ Ղազախստանում գրում են, որ Մխիթարյանը շատ է ցանկանում ձեռք բերել «Կայրաթը»։ Ըստ Calciomercatonews-ի՝ դեկտեմբերին Մխիթարյանով հետաքրքրվում էին նաև Իտալիայում՝ «Ինտերը» և «Միլանը»։

Լուիս Սուարես

Սուարեսը հիմնականում ձեռնունայն է հեռանում դաշտիվ՝ առանց գոլերի և գոլային փոխանցման, իսկ «Ատլետիկոն» չի շտապում երկարաձգել պայմանագիրը։ Այսպիսով, հեռանալն իրական է. Նիկոլո Շիրան գրել է MLS-ում երկու տարբերակի մասին, իսկ մինչ այդ հայտնել են «Կորինտիանսի» հետաքրքրության մասին:

Իվան Պերիշիչ

 

Հարցականի տակ է նաև Պերիշիչի ապագան. «Ինտերը» պատրաստ է Իվանին առաջարկել տարեկան 4 մլն եվրո, սակայն խորվաթն ուզում է 5 մլն ու բոնուսներ։ Sport1-ի լրագրող Պատրիկ Բերգերն արդեն բացահայտել է խաղացողի գլխավոր հավակնորդին՝ «Տոտենհեմին»՝ Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ, ում հետ Պերիշիչը բավականին հաջող է աշխատել «Միլանում»։

Իսկո

Իսկոն արդեն 29 տարեկան է, իսկ «Ռեալում» հաճախ դաշտ դուրս չի գալիս։ Իսպանացու հետ պայմանագիրը գրեթե անկասկած չի երկարաձգվի, և նա անվճար կլքի Մադրիդը։ Ինչպես հայտնում է As-ը, ամռանը կիսապաշտպանին կարող է ձեռք բերել «Նյուքասլը»:

Մարսելո

Ինչպես հայտնում է Marca-ն, Մարսելոն կարող է ավարտել կարիերան, եթե չհամաձայնվի Մադրիդի «Ռեալի» հետ նոր պայմանագրի շուրջ։ Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա պաշտպանը «Ռեալի» կազմում համեմատաբար քիչ ժամանակ է անցկացրել: Բայց մադրիդցիների ղեկավարությունում դեռ կան մարդիկ, ովքեր կարծում են, որ բրազիլացուն պետք է թողնել թիմում։ Մինչ այդ նրանք գրել էին, որ Մարսելոն կարող է վերադառնալ «Ֆլումինենսե»։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս