Վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման ճանապարհից. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Հայրենաց պաշտպանի օրվա կապակցությամբ, ընդունել է Արցախի ազատամարտիկների միության մի խումբ անդամների և հայրենիքի պաշտպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրել նրանց պետական պարգևներով: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Երախտագիտություն հայտնելով հայրենանվեր ծառայության համար՝ երկրի ղեկավարն իր խոսքում մեկ անգամ ևս ընդգծել է, որ վերջին պատերազմի հետևանքները չեն կարող մեզ շեղել պետականակերտման այն ճանապարհից, որի համար ավելի քան երեսուն տարի պայքարում է հայ ժողովուրդը:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ այն վեհ առաքելությունը, որն ամեն օր իրականացնում են Հայրենիքի պաշտպանները, Հայրենիքի հարատևությունն ապահովելու միջոցն է, իսկ երաշխավորված զարգացումը պայմանավորված է միասնական և համագործակցային աշխատանքով»,– ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31