Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժեր կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայոց բանակի օրվա առթիվ։ Այս օրը նշում ենք բանակի համար ամենածանր պայմաններում։ Դժվար չէ հասկանալ այն մարդկանց ապրումները, որոնք ներդրում են ունեցել արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծված եւ քայլ առ քայլ կայացած մեր բանակի ճակատագրի մեջ։

Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք։ Լիահույս եմ, որ բանակը, ի վերջո, դարձյալ կուղղի մեջքը եւ կդառնա մեր ժողովրդի անվտանգության լիարժեք երաշխավորը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31