Մահացել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Յուրի Ներսիսյանը
Մահացել է հասարական ու պետական գործիչ, 1992-1993թթ-ին Ստեփանակերտի քաղաքապետ Յուրի Ներսիսյանը:
Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրառում է կատարել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
«Մենք հավերժ երախտապարտ ենք լինելու գոյամարտի դժնդակ օրերին մեր քաղաքի կենսագործունեության թիվ մեկ պատասխանատուին, Արցախյան շարժման առաջամարտիկներից ու մեր պետականության ստեղծման ջատագովներից մեկին: Մեծ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա թե՛ նրա սերնդակիցների, թե՛ գալիք սերունդների հուշերում: Ննջեք խաղաղությամբ, մեր ավագ ընկեր»,- գրել է նա: