Ավտովթար՝ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին

Հունվարի 27-ին, ժամը 23:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ք., ծնված 1969 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին պատգարակով դուրս բերել ձորից (մոտ 10 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Տեսանյութեր

Լրահոս