Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտարարել են, որ բնապահպանական խնդիների լուծման համար ժամանակն ավելի ու ավելի քիչ է

ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (ՅՈՒՆԵՊ) «Գլոբալ բնապահպանական հեռանկար» վեցերորդ զեկույցը ցույց է տալիս, որ գլոբալ բնապահպանական խնդիրների դեմ պայքարի համար ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում: Հունվարի 27-ին այդ մասին հայտարարել է ՅՈՒՆԵՊ-ի գործադիր տնօրեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ինգեր Անդերսոնը ՏԱՍՍ-ում զեկույցի շնորհանդեսի ժամանակ։

«2019 թվականի հրատարակությունում շեշտը դրված է այն բանին, ինչը մենք ՅՈՒՆԵՊ-ում անվանում ենք մոլորակի եռակի ճգնաժամ՝ կլիմայի փոփոխություն, կենսաբազմազանության կորուստ եւ թափոններով աղտոտման խնդիր: Մոլորակի այս եռակի ճգնաժամը կարող է ձախողել կայուն զարգացման նպատակին հասնելու՝ մեր ջանքերը: (…) Դա ընդգծում է մեր հանդեպ ծառացած բնապահպանական հիմնախնդրի մասշաբը, ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում»,- ասել է նա:

«Առաջիկա ութ տարում մենք պետք է գործենք: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ներդնի իր ավանդը. ուսանողները, գիտնականները, հետազոտողները, իշխանական կառույցների, քաղաքացիական հասարակության, գործարարության ներկայացուցիչները, բայց դրա համար գիտական տվյալները պետք է հասկանալի եւ մատչելի լինեն բոլորի համար»,- ընդգծել է նա:

«Գլոբալ բնապահպանական հեռանկարը մեզ տալիս է տարբերակներ. մինչեւ 2050 թվականն էներգահաշվեկշռի, պարենային համակարգի, արտադության եւ սպառման լիակատար փոխակերպում, անցում գործնականում անթափոն տնտեսության. ահա մոլորակի եւ մարդկանց առողջության դեղատոմսը»,- ամփոփել է Անդերսոնը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս