Սլովակիայի ԱԳՆ-ն պատասխանել է երկրում ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայման հարցին
ՆԱՏՕ-ն դիտարկում է Սլովակիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հնարավորությունը՝ որպես արձագանք Ուկրաինայի հետ կապված իրավիճակին:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովստի»-ն, այս մասին հունվարի 27-ին ասել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը՝ մեկնաբանելով Sky News-ի տեղեկատվությունը, որ դաշինքի 1000 զինծառայող կարող է տեղակայել արևելյան հատվածում, այդ թվում՝ Սլովակիայում։
Հունվարի 27-ին ամերիկյան Sky News հեռուստաալիքը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները դիտարկում են Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում և Սլովակիայում հազար հոգուց բաղկացած նոր մարտական ստորաբաժանումներ ստեղծելու հնարավորությունը։ Նշվում է, որ նոր ստորաբաժանումները նման կլինեն Բալթյան երկրներում և Լեհաստանում առկա ստորաբաժանումներին։
«ՆԱՏՕ-ն դիտարկում է ուժեղացման ուժերի հնարավոր տեղակայումը, այդ թվում՝ Սլովակիայում: Դեռևս ոչ մի որոշում չի ընդունվել: Սա սլովակական կողմի խնդրանքը չէ, դա նորմալ պաշտպանական պլանավորման անբաժանելի մասն է՝ որպես արձագանք իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայի շուրջ»,- ասել է Իվան Կորչոկը: