Ում ավելի շատ հայհոյեն՝ նրան էլ դնելու է նախագահ. ընտրելու է ամենասրբապիղծ, ամենաանբարո տարբերակը. Նաիրա Զոհրաբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանն է:
- Նիկոլի` «Հայոց բանակն այլևս չի լինելու նվաճողական» աննախադեպ այս հայտարարությունը Ալիևի ձեռքին հաղթաթուղթ է միջազգային հարթակների համար, մանավանդ, որ Ալիևը հայտարարել էր, որ հայկական բանակ այլևս չի լինելու, մենք թույլ չենք տալու:
- Նիկոլ Փաշինյանը Ալիևից հետո ասուլիս է տալիս ու ամրագրում նրա ասածները:
- Որևէ երկրի ղեկավար սեփական բանակի մասին չի ասի, որ իր բանակը նվաճող՝ ագրեսոր է:
- Բացի իրենց բուծած ֆեյքերից, Նիկոլի կորոնավիրուսի մասին տեղեկությանը հասարակության 99 տոկոսը չի հավատում:
- Ինչպե՞ս կարող է պատմության շարքային ուսուցիչը շատ ավելի հարուստ, շատ ավելի օլիգարխ լինել:
- Ծառուկյանը բիզնեսմեն է, նա կարող է իրեն թույլ տալ ճոխ հարսանիք անել կամ չանել, նախկինում շարքային պատմության ուսուցիչ աշխատած Սուրեն Պապիկյանը՝ պատերազմում պարտված, սուվերենությունը կորցրած երկրի Պաշտպանության նախարար է:
- Մայիսի 12-ից պատերազմը տեղափոխվել է Հայաստանի սուվերեն տարածք:
- Բոլոր գերտերությունները, այդ թվում՝ նաև մեր շատ սիրելի ռազմավարական դաշնակիցը, Հայաստանը դարձրել են որբի գլուխ:
- Նիկոլ Փաշինյանը խուսափեց Հայոց բանակի 30-ամյա հոբելյանը պատշաճ կերպով արժևորել. նախ Օպերայի շենքից տեղափոխեցին «Դվին» հյուրանոցի ռեստորանի սրահ, հիմա էլ լրիվ չեղարկեցին՝ շարունակելով Ալիևի թեզը. «Հայաստանը բանակ չպետք է ունենա»:
- Հասարակության մի զգալի մասի համար Նիկոլ Փաշինյանն այլևս հետաքրքիր չէ, մի մասը սկսել է ատել այն 680 հազարին, որոնք ընտրեցին Նիկոլ Փաշինյանին, քվեարկեցին Արցախը հանձնած թիմի օգտին:
- Նիկոլ Փաշինյանն ամենավատ բանն է արել, այդ 680 հազար քաղաքացիներին դարձրել է դասակարգային թշնամի:
- Երդվյալ վկաների կաստա կա Ազգային ժողովում՝ 68 Նիկոլներից շատերը Նիկոլից ավելի Նիկոլ են:
- 2021 թվականին 46.900 ՀՀ քաղաքացի ՌԴ քաղաքացիություն է ստացել, ի դեպ, 2017-2021 թվականներին, ընդհանուր առմամբ, ՌԴ քաղաքացիություն էր ստացել 150 հազար ՀՀ քաղաքացի:
- Ալիևն ու Նիկոլը ասուլիսներով, իրար պաս տալով են աշխատում:
- Նիկոլի տեղեկատվական աղբյուրը եղել է Ալիևը. Այն, ինչ հայտարարում է Նիկոլը, թե 2016 թվականից հետո տեսականորեն հնարավորություն չկար, որ Արցախը չլիներ Ադրբեջանի կազմում, դա խայտառակ սուտ է:
- Ես վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը ստացել է ԵԱՀԿ Մինսկի խմբից թույլտվություն և առաջիկայում կհրապարակի փաթեթը:
- Նիկոլ Փաշինյանը՝ իր թերթով հանդերձ, եղել է Արևմուտքի սիրելին, կարող եմ փաստերով ապացուցել, որ Հայաստանում մինչև հեղափոխությունը տեղի ունեցող բոլոր պրոցեսները, բողոքի ակցիաները՝ Էլեկտրիկ Երևան, երթուղային տաքսիների թանկացում և այլն, եղել են հատուկ ծրագրավորված դրսի աջակցությամբ:
- Նիկոլ Փաշինյանը հարմար է բոլորին, այդ թվում՝ Ռուսաստանին, և դա գիտի նաև Նիկոլը, քանի դեռ չկա իրական այլընտրանք՝ Նիկոլն անում է և անելու է այն, ինչ ուզում է:
- Մենք կանգնած ենք մեր պետականության կորստի սահմանագծին:
- Ընդդիմությունը պիտի փոխի իր օրակարգը և գործիքակազմը:
- Արմեն Սարգսյանը չգիտե՞ր, որ մեր Սահմանադրությամբ ինքը շախմատի տախտակի պեշկա է:
- Թե էս խորհրդարանը, և թե էս իշխանությունները պատմության մեջ մնալու են՝ որպես դավաճանական խունտա:
- Արմեն Սարգսյանն էլ հասկանում էր, որ ինքն էլ պատմության մեջ մնալու է՝ որպես Արցախը հանձնած, Հայաստանի պետականությունը վտանգած դավաճանական խունտայի ներկայացուցիչ:
- Նախագահի ինստիտուտը դարձրել են պոլի շոր. ում ավելի շատ հայհոյեն՝ Նիկոլ Փաշինյանը նրան էլ դնելու է նախագահ՝ ընտրելու է ամենասրբապիղծ, ամենաանբարո տարբերակը:
- Նիկոլը պատերազմից, պայմանավորված պարտությունից առաջ ստացել է իր անվտանգության երկաթյա երաշխիքները, եթե չունենար, այդպես ցինիկաբար չէր խոսի:
- Ընդդիմությունը պետք է նախագահի միասնական թեկնածու առաջադրի, դրանով հնարավորություն կունենա երկրի հիմնական մարտահրավերների ու դրանց լուծման վերաբերյալ այլընտրանքային օրակարգ ներկայացնել:
- Եթե հանկարծ Հայաստանում սոցիալական բունտ սկսվի, չկասկածեք՝ ՀԱՊԿ-ին կդիմեն:
- Ոչինչ ինքնաբուխ չի լինում, հասարակության ընդվզումն ուղղորդող է պետք, եթե դա չլինի, Նիկոլ Փաշինյանը ցեմենտբետոնելու է իր իշխանությունը: Իսկ միջազգային կենտրոնները հետևելու են հայաստանյան զարգացումներին, երբ տեսնեն, որ ընդդիմության թիկունքում ժողովուրդ կա կանգնած՝ անմիջապես երկրում իրավիճակ կփոխվի:
- Թուրքիան երբևէ շահագրգռված չի լինելու Հայաստանի տնտեսության մեջ ներարկումներ անելու մեջ. Թուրքիան շահագրգռված չի լինելու, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա:
- Հայաստանը դառնալու է Թուրքիայի տնտեսության շվեյցարը՝ դուռը բացող-փակողը:
- Գալու է ժամանակը, և կատարվելու է Վահան Հովհաննիսյանի ասածը այս իշխանությունների համար՝ դալաններում էնքան են ծեծելու… ես հավատում եմ բումերանգի օրենքի ճշգրտությանը և տիեզերական արդարությանը: