Բաժիններ՝

Գինցբուրգն անհրաժեշտ է համարել երեխաների 70-80 տոկոսին կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Երեխաների շրջանում COVID-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ստեղծման համար կորոնավիրուսի դեմ պատվաստման տոկոսը պետք է այնպիսին լինի, ինչպես չափահասների մոտ՝ 70-80 տոկոս: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գինցբուրգը։

«Ես դրան ուղիղ ձեւով կպատասխանեմ. երեխաները նույնպես մարդ են եւ ոչնչով չեն տարբերվում. հարկավոր է պատվաստել նույն 70-80 տոկոսին, ինչը եւ մեծահասակների մոտ է: Բայց պատվաստումը կլինի, իհարկե, միայն ծնողների համաձայնությամբ»,-ասել է Գինցբուրգը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Նա նշել է, որ երեխաներն սկսել են հիվանդանալ շատ ավելի հաճախ, քանի որ այդ տարիքային խմբում պատվաստում չի անցկացվել, եւ ընդգծել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների կարեւորությունը:

Գինցբուրգի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ» պատվաստանյութը 6-ից մինչեւ 11 տարեկան երեխաներին պատվաստելու համար կարող է հասանելի դառնալ արդեն այս գարնանը:

Հունվարի 24-ին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է 6-ից մինչեւ 11 տարեկան երեխաների համար «Գամ-Կովիդ-Վակ-Մ» դեղորայքային պատրաստուկի («Սպուտնիկ M») կլինիկական հետազոտությունների 1-3-րդ փուլը:

Հետազոտությանը պետք է մասնակցի 2200 կամավոր, դրա ավարտը պլանավորված է 2023 թվականի դեկտեմբերի 31-ին: Փորձարկումները կանցկացվեն մոսկովյան երեք հարթակներում:

Գինցբուրգի խոսքով՝ առաջին երկու փուլերին կմասնակցի մինչեւ 200 կամավոր: Նոյեմբերի 24-ին ՌԴ առողջապահության նախարարությունը գրանցել է 12-ից մինչեւ 17 տարեկան դեռահասների համար պատրաստուկի տարբերակը: Այն իրենից ներկայացնում է չափահասների համար կիրառվող «Սպուտնիկ V»-ի 1/5 չափաբաժինը:

Անցած շաբաթ տարածաշրջաններն սկսել են հաղորդել բուժհաստատություններում պատրաստուկի առաջին խմբաքանակներն ստանալու մասին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս