Բաժիններ՝

Չինաստանն արբանյակ է արձակել տարերային աղետների հետևանքների կանխման համար

Չինաստանը հունվարի 26-ին ուղեծիր է դուրս բերել L-SAR 01A («Տանցե-1 01А») արբանյակը՝ երկրաբանական ծրագրերի իրականացման, սեյսմիկ ակտիվության դիտարկման եւ տարերային աղետների հետեւանքների կանխման համար:

Այդ մասին հաղորդել է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան: Ինչպես ճշտվում է WeChat սոցիալական ցացի՝ նրա էջում, մեկնարկն իրականացվել է տեղական ժամանակով 07:44-ին (Երեւանի ժամանակով 03:44-ին) CZ-4C («Չանչժեն-4-ցե») հրթիռի միջոցով՝ երկրի հյուսիսի Ցզյուցյուան տիեզերակայանից: Հայտարարության համաձայն՝ արբանյակը նաեւ կօգտագործվի անտառային տնտեսությունում:

Ենթադրվում է, որ այն թույլ կտա էականորեն բարձրացնել վերահաս կատակլիզմների մասին ժամանակին ազդարարման աշխատանքի մակարդակը, «կբարձրացնի ազգային պաշարների եւ շրջակա միջավայրի անվտանգության ապահովման արդյունավետությունը»: Պեկինն ակտիվորեն զարգացնումէ ազգային տիեզերական ծրագիրը՝ մշակելով օդերեւութաբանական, հեռահաղորդակցական եւ նավիգացիոն արբանյակներ, ինչպես նաեւ տեխնոլոգիաներ Լուսնի յուրացման համար:

Չինացի գիտնականները զուգահեռաբար իրականացնում են աստղակերպերի եւ Մարսի հետազոտման ծրագիր: Ուղեծրում կառուցվում է ՉԺՀ-ի տիեզերակայանը, որն ըստ պլանի պետք է սկսի գործել 2022 թվականին: 2021 թվականին Չինաստանն իրականացրել է 55 արձակում՝ սահմանելով ազգային ռեկորդ:

Այդ ցուցանիշով, ինչպես պնդում է Չինաստանի օդատիեզերական գիտության եւ տեխնիկայի կորպորացիան, ՉԺՀ-ն անցած 12 ամսում առաջ է անցել ԱՄՆ-ից՝ զբաղեցնելով աշխարհում առաջին տեղը, հաղորդել է ՏԱՍՍ-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս