Աշխարհում նոր ռեկորդ է սահմանվել COVID-19-ով հիվանդացածների թվով

Անցյալ շաբաթ աշխարհում ավելի քան 21 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ինչն իրենից ներկայացնում է նոր առավելագույնը համավարակի ամբողջ ժամանակամիջոցում: Ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 5 տոկոսով, իսկ մահացու վախճաններինը՝ 1 տոկոսով, հունվարի լույս 26-ի գիշերը հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Ինչպես նշվածԷ ԱՀԿ-ի շաբաթական տեղեկագրում, հունվարի 17-ից մինչեւ 23-ն արձանագրվել է «COVID-19-ի նոր դեպքերի թվի հինգտոկոսանոց աճ նախորդ շաբաթվա համեմատությամբ». ստացվել են հաղորդումներ 21 362 288 մարդու վարկաման մասին: Յոթ օրում արձանագրվել է 49 890 մահացու վախճան, ինչը 1 տոկոսով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: Նախորդ շաբաթվա (հունվարի 10–16) համեմատությամբ վարակվածների թվի ավելացում է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 39 տոկոսով, Հարավ-արեւելյան Ասիայում (36 տոկոսով) եւ Եվրոպայում՝ 13 տոկոսով, մինչդեռ Աֆրիկայում եւ Ամերիկայում հիվանդացությունը նվազել է համապատասխանաբար 31 տոկոսով եւ 10 տոկոսով:

Եվրոպայում շաբաթվա ընթացքում վարակվածների թիվը գերազաանցել է 10 միլիոնը, եւ նրան է բաժին ընկնում աշխարհում ախտահարման բոլոր նոր դեպքերի 47 տոկոսը: Մահացությունն առանձնապես խիստ աճել է Հարավ – արեւելյան Ասիայում՝ 44 տոկոսով եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում՝ 15 տոկոսով: Միեւնույն ժամանակ Աֆրիկայում, Արեւմտա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Եվրոպայում այն նվազել է համապատասխանաբար 14 տոկոսով, 12 տոկոսով եւ 5 տոկոսով:

Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել է ԱՄՆ-ը (4 215 852): Այնուհետեւ հաջորդում են Ֆրանսիան (2 443 821), Հնդկաստանը (2 115 100), Իտալիան (1 231 741) եւ Բրազիլիան (824 279): ԱՀԿ-ի տվյալներով՝ հունվարի 25-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից ի վեր արձանագրվել են 352 796 704 ախտահարված եւ 5 600 434 մահացած: Անցած օրն ստացվել են հաղորդումներ վարակման 2 158 785 դեպքերի եւ 6 189 մահացու վախճանների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս